Անդրեն միացել է «Սարի աղջիկ» երգը թուրքական ու ադրբեջանական «ճիրաններից» փրկելու նախաձեռնությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը Թուրքիայի և Ադրբեջանի սեփականացնելու նկրտումներից «փրկելու» համար հայ էստրադային երգիչ Անդրեն ձայնագրել է իր տարբերակը, նկարահանել տեսահոլովակ: Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մագիստրատուրայի տեղեկատվություն և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաներ բաժնի ուսանողների ջանքերով վերջին մեկ ամսում Անդրեն աշխատում է այս նախաձեռնության վրա:

«Սա շատ կարևոր աշխատանք է, և ես սիրով եմ միացել այս նախաձեռնությանը: Ես ամեն կերպ նվիրվել եմ այս նախաձեռնությանը: Ուսանողուհիներն իրենց այս առաքելությունը սկսել են դեռ նախորդ տարի: Առաջարկը ստացա նոյեմբերին, և սկսեցինք աշխատել Նիկ Եգիբյանի հետ: Այնուհետև նկարահանեցինք տեսահոլովակ, որը նոյեմբերի 30-ին առաջին անգամ կներկայացվի «Դար 21»-ի եթերում: «Սարի աղջիկը» երգը լսել եմ Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Ցավալի է, որ մեր հարևան երկրներն այս երգը ներկայացնում են մրցույթներին որպես իրենց սեփական երգ: Իհարկե, ողջունելի է, որ Թուրքիայում շատերն ասում են, որ երգը հայկական է: Ազգությամբ թուրք մի երգչուհի գիտեմ, որ կատարել է այդ երգը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նոյեմբերի 28-ին հրավիրված հանդիպմանը նշեց Անդրեն:

Նախատեսված է այս երգը ձայնագրել տարբեր երաժշտական ոճերով` տարբեր երգիչների կատարմամբ: «Այժմ սկսում եմ աշխատել իմ նոր` «Սարի աղջիկը» անունը կրող ձայնասկավառակի ստեղծման վրա, որտեղ կներառվեն նաև այն երգերը, որոնք մեր հարևան երկրները «տարել» են մեզնից ու յուրացրել: Փորձելու եմ վերադարձնել դրանք»,- հավելեց Անդրեն:

ԵՊԼՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Հասմիկ Ափյանը նշեց, երիտասարդությունը պետք է իրազեկ լինի մշակութային իր արժեքներին: «Համալսարանը ողջունում է այս նախաձեռնությունը և այսուհետ մեր դասամիջոցին որպես զանգ հնչելու է հենց այս երգը: Ուրախ ենք, որ մեր ուսանողները պատրաստ են ծավալել հայրենանպաստ գործունեություն»,- նշեց նա:

Հանդիպման ընթացքում անցկացվեց նաև փոքրիկ ֆլեշմոբ, որի ընթացքում ԵՊԼՀ երգչախումբը և ներկաները կատարեցին «Սարի աղջիկ» երգը:

Բացի այս նախաձեռնությունից, Անդրեն մասնակցում է նաև ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կողմից իրականացվող «Ապրենք օգնելով» խորագրով բարեգործական հերթական միջոցառմանը:

Երգիչը փոքր-ինչ ներկայացրեց նաև իր ստեղծագործական գործունեությունը. նա շարունակում է համերգային գործունեությունը արտասահմանում, իսկ գարնանը երկրպագուներին կնվիրի նոր` «Իմ հոգի» ձայնասկավառակը:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը