Հասարակական

«Կենսաբանության» թեստերում նոր տիպի առաջադրանքներ կլինեն

1 րոպեի ընթերցում

«Կենսաբանության» թեստերում նոր տիպի առաջադրանքներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014թ. «Կենսաբանություն» առարկայի պետական ավարտական և միասնական քննության թեստերում նախորդ տարիների համեմատությամբ տեղի են ունեցել որոշ փոփոխություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գնահատման և թեստավորման կենտրոնից, մշակվել են նոր տիպի առաջադրանքներ, որոնք մինչ այժմ չեն եղել կենսաբանության թեստերում: Ըստ այդմ, փոխվել է նաև թեստի կառուցվածքը:

2013-2014ուստարվա համարնախատեսվումէ«Կենսաբանություն» առարկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքներիշտեմարանների4-րդ մասը, որոնցում ներառված առաջադրանքների հիման վրա կկազմվեն 2014 թ. պետական ավարտական և միասնական քննությունների թեստերը: Շտեմարանի1-ինև2-րդմասերընախորդ տարի գործածության մեջ եղած շտեմարաններիլրամշակվածտարբերակներնեն:

Կատարվածփոփոխություններըհիմնականումվերաբերումեննախորդ մասերումտեղգտածվրիպակներինև որոշառաջադրանքներիվերաձևակերպմանը:Դիմորդները կարող են օգտվել 2012թ. հրատարակված շտեմարաններից` հաշվի առնելով կատարված փոփոխությունները, որոնք կընդգրկվեն լրամշակված տարբերակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում