Հասարակական

Լոռու մարզպետարանն ու Գուգարքի համայնքապետարանը հրդեհից տուժած ընտանիքներին կօգնեն բնակարան վարձակալել

2 րոպեի ընթերցում

Լոռու մարզպետարանն ու Գուգարքի համայնքապետարանը հրդեհից տուժած ընտանիքներին կօգնեն բնակարան վարձակալել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետարանն ու Գուգարքի համայնքապետարանը կաջակցեն Գուգարք գյուղում հրդեհված երկհարկանի տան 25 անօթեւան բնակիչներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գուգարքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկուշ Սարգսյանը, հրդեհի լուրը ստանալուն պես Լոռու մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել` տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով: «Խորհրդակցության ընթացքում որոշվել է մինչեւ որեւէ լուծում գտնելը 25 անօթեւաններին տրամադրել վարձով բնակարաններ»,-ասաց Սարգսյանը` հավելելով, որ բնակարանների վարձավճարն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում հոգալու են մարզպետարանն ու համայնքապետարանը:

Աշխատակազմի քարտուղարը նշեց նաեւ, որ այժմ անօթեւաններն ապաստան են գտել իրենց բարեկամների եւ հարազատների բնակարաններում: Բարեբախտաբար, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

Լոռու մարզի Գուգարք գյուղի տներից մեկում նոյեմբերի 24-ին` ժամը 19.44-ին, հրդեհ է բռնկվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ`դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էներգետիկներ փողոցի թիվ 1 հասցեում՝ երկհարկանի փայտյա շինությունում:Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.52-ին, մարվել՝ 00.19-ին:

Ամբողջությամբ այրվել են Ժ. Մ-ին, Վ. Հ-ին, Վ. Բ-ին, Օ. Շ-ին, Ա. Ս-ին և Հ. Շ-ին պատկանող բնակարանները ընդհանուր՝ 300 ք.մ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում