Մարզային

Գյումրու քաղաքապետն աբսուրդ է համարում Գյումրին «փակ» քաղաք դարձնելու խոսակցությունները

2 րոպեի ընթերցում

Գյումրու քաղաքապետն աբսուրդ է համարում Գյումրին «փակ» քաղաք դարձնելու խոսակցությունները

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալական ցանցերում և Գյումրիում վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե Գյումրին դառնալու է «փակ» քաղաք, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս չհերքեց այն փաստը, որ ՌԴ նախագահը դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարելիք այցի ընթացքում, լինելու է Գյումրիում՝ մասնակցելով տնտեսական ֆորումին: Այդ նպատակով քաղաքում արդեն ընթանում են որոշ նախապատրաստական աշխատանքներ՝ վերանորոգվում են 3 հիմնական փողոցներ, և Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ և ըստ նախնական տեղեկության, տեղի է ունենալու ֆորումը: Որոշ աշխատանքեր իրականացվում են նաև օդանավակայանում: «Ֆորումին մասնակցելու համար Գյումրի կժամանեն ՌԴ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ: ՌԴ նախագահի այցի մասին այս պահին չեմ կարող ինֆորմացիա տալ: Ես նույնպես ստույգ տեղեկություն չունեմ: Այն տեղեկությունը, թե Գյումրին դառնալու է փակ քաղաք, «աբսուրդի» հասնող տեղեկություն է, օդի մեջ խոսակցություն: Չկա այդպիսի բան: Զարմանոմ եմ` ով կարող էր տարածել այդ ինֆորմացիան»,-նշեց Սամվել Բալասանյանը: Քաղաքապետն, անդրադառնալով նաև ՌԴ-ից Գյումրի եկած կամ առաջիկայում տեղափոխվելիք զինվորական ընտանիքների խնդրին, նշեց, որ այդ տեղեկությանը չի տրապետում: մամուլում նշվել է 500-1000 ընտանիքի մասին: «Եթե 102-րդ ռազմաբազան և սահմանապահ ջոկատն այստեղ է, բնականաբար կարող է ծառայողների թիվն ավելանալ: Դա մեր խնդիրը չէ»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Խոսելով քաղաքում իրականացվող ֆորումի նախապատարաստական աշխատանքերի մասին՝ Բալասանայանը նշեց, որ հիմնանորոգման աշխատանքերն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի միջոցներով, այնպես էլ տարբեր գերատեսչությունների կողմից այդ թվում նաև ՀՀ տրանսպորտի եւ կապի ու մշակույթի նախարարությունների կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում