Հասարակական

Բարոնուհի Քերոլայն Քոքսին Շառլ Ազնավուրի անվան մրցանակ կշնորհվի

2 րոպեի ընթերցում

Բարոնուհի Քերոլայն Քոքսին Շառլ Ազնավուրի անվան մրցանակ կշնորհվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում ակնառու նվաճումների համար Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին աշխարհահռչակ երգահան-շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան մրցանակ կշնորհվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ից, մրցանակը Ժնեւի Club Suisse de la Presse-ում բարոնուհուն կհանձնի Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Մաեստրոն եւ բարոնուհին ելույթ կունենան Ժնեւի Club Suisse de la Presse-ում ժամը 18:00-ին կայանալիք հանդիսության ժամանակ: Միջոցառմանը կմասնակցեն Մաեստրո Ազնավուրը եւ նրա որդին՝ Նիկոլան, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ՀԵԲ-ի Գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը, Հայաստան-Եվրոպա խորհրդի անդամ Հանս-Յոհան Շմիդթը, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային եւ պետական ​​կառույցների անդամներ:

Շառլ Ազնավուրի անվան մրցանակը հանձնվում է բրյուսելյան Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ ՀԿ-ի (www.EuFoA.org), ինչպես նաեւ Եվրոպա-Հայաստան Խորհրդի (ԵՀԽ, www.EAAC.EuFoA.org) կողմից: Մրցանակը նպատակ ունի բարձրացնել Եվրոպայի օրակարգում Հայաստանի դերի մասին տեղեկացվածությունը, խրախուսել եւ քաջալերել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ կամուրջների կառուցմանն ուղղված այլ նախաձեռնությունները, պատվի արժանացնել զարգացող Եվրոպա-Հայաստան հարաբերությունների նվաճումները, ինչպես նաեւ ցույց տալ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունների կարեւորությունը:

Եվրոպա-Հայաստան խորհուրդը ընտրել է հայերի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ որպես մրցանակի առաջին ստացող, 2013-ի փետրվարի 16-ին Երեւանում կայացած իր երկրորդ Գլխավոր ժողովի ժամանակ: Բարոնուհի Քոքսը պատվով ընդունել է այն: Հայաստան-Եվրոպա հարաբերություններին աջակցելու նրա երկարատեւ վաստակը դուրս է զուտ քաղաքական կուսակցության գծից եւ մեծ շեշտադրում ունի մարդու իրավունքների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում