Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի երկրի մրցունակությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում կբարձրացնի երկրի մրցունակությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մշակել է համաշխարհային զբոսաշրջային շուկայում ՀՀ մրցունակության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Այն կքննարկվի և գործադիրի հաստատմանը կներկայացվի ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացում, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվող մրցունակության զեկույցում Հայաստանի դիրքի բարձրացում:

Ըստ «Համաշխարհային զբոսաշրջության և ճամփորդության մրցունակության զեկույց»-ի` 2013 թվականին 2011-ի համեմատ Հայաստանի դիրքը 11 տեղով բարձրացել է: Հայաստանը զբոսաշրջության մրցունակությամբ 79-րդն է 140 երկրների շարքում, իսկ ԱՊՀ երկրների և Վրաստանի հետ համեմատ` 5-րդ տեղը` զիջելով Ռուսաստանին (63), Վրաստանին (66), Ուկրաինային (76) և Ադրբեջանին (78) և գերազանցելով Ղազախստանին (88), Մոլդովային (102), Ղրղզստանին (111) և Տաջիկստանին (114):

Զեկույցում աճի տեմպով Հայաստանն 1-ին տեղում է Վրաստանի և ԱՊՀ երկրների շարքում, իսկ 140 երկրների շարքում 2-րդը` Ֆիլիպիններից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում