Տնտեսություն

Հայաստանի և Քուվեյթի միջկառավարական հանձնաժողովը նիստ կգումարի հաջորդ տարեսկզբին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Քուվեյթի միջկառավարական հանձնաժողովը նիստ կգումարի հաջորդ տարեսկզբին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը նախատեսվում է անցկացնել գալիք տարվա առաջին եռամսյակում։ Այս մասին նոյեմբերի 18-ին կայացած հանդիպման ժամանակ նշել են ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը և Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կողմերը գոհունակությամբ են նշել, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման առումով դրական դինամիկա է նկատվում:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերաբար կազմակերպումը կարեւոր նշանակություն ունի փոխգործակցության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համար»,- նշել է փոխվարչապետը: Նա նկատել է, որ 2011թ.-ին Երեւանում կայացած հանձնաժողովի առաջին նիստից հետո աշխուժացել են տարբեր մակարդակի շփումներն ու փոխայցելությունները:

Այդ նիստի արդյունքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Քուվեյթի Պետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը, կազմակերպվել են գործարար համաժողովներ և քննարկումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում