Ավտոմատի կրակոցը սահմանապահ գյուղացու համար դարձել է սովորական. Վազաշենի գյուղապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Վազաշեն համայնքում իրավիճակը հանգիստ է, զոհեր եւ վիրավորներ չկան, վնասներն էլ լուրջ չեն: Գյուղում այս պահին հանգիստ է, մարդիկ արդեն անցել են իրենց առօրյա խնդիրների լուծմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վազաշեն համայնքի գյուղապետ Լորիկ Բադիրյանը, ով մեզ հետ հեռախոսազրուցի ընթացքում գտնվում էր այն ճանապարհին, որի ուղղությամբ հակառակորդը նոյեմբերի 16-ին կրակ էր բացել:

«Այժմ ճանապարհին էլ հանգիստ է: Ավտոմատի կրակոցը մեզ համար դարձել է սովորական: 18 կիլոմետր հատված ունենք թշնամու հետ, համարյա ամեն օր էլ կրակում են` մի օր շատ, մի օր քիչ, բայց մենք սահմանը պահող ժողովուրդ ենք, մեզ նման բաներով չես վախեցնի: Կրակոցների ժամանակ գյուղացիները թաքնվում են մահճակալների տակ, իսկ կես ժամ անց, երբ կրակը դադարում է, կյանքը նորից է սկսվում, եւ մարդիկ անցնում են իրենց գործերին: Մեզ համար արդեն սովորական են դարձել էդ կրակոցները»,- ասաց Լորիկ Բադիրյանը:

Նոյեմբերի 16-ին 12:30-ի սահմաններում` մինչու 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական Զինված ուժերը, չանսալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմն ու կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաեւ` այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում, կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաեւ մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Հայկական Զինված ուժերը, կատարելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:

Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը եւ անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում` միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա:

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը