Երևանյան բեսթսելեր 43. Բանաստեղծությունների նոր ժողովածուն մի քանի օրվա ընթացքում դարձել է բեսթսելեր
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի նոր վարկանիշային աղյուսակն այս շաբաթ ներառել է մեկ նոր գիրք: Այն շաբաթվա վարկանիշային աղյուսակի առաջատարն է: Ժամանակակից գրող Ավագ Եփրեմյանի «Վարք. սևագրություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը, մեկ շաբաթվա ընթացքում դարձել է բեսթսելեր:
Երկրորդ հորիզոնականում մոսկվաբնակ հայ ժամանակակից գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Այն իր հետաքրքիր ու պատմական սյուժեով շարունակում է գրավել ընթերցողին ու դառնալ բեսթսելեր: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են նախկին թուրք հայատյաց զինվորականի ապրումները: Նա տարեց հասակում պատահաբար լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու, երբ հասկանում է, որ այն հայերեն է, մտածում է, որ ծնողներն էլ հայեր են եղել։ Պաշտոնաթող զինվորականն այնուհետև շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրն իրականում թյուրիմացություն է:
Բրազիլացի ժամանակակից գրողՊաուլոԿոելյոյի «Ալքիմիկոսը»վեպն այս շաբաթ երրորդ հորիզոնականում է: Այն շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն այսուհետ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված գիրքը Բրազիլիայում և համարվել Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոսի»` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Չորրորդ հորիզոնականումգերմանացիգրողԲերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպն է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Դրան, հավանաբար, նպաստեց օնլայն քվեարկությունը: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
ԲրազիլացիժամանակակիցգրողՊաուլոԿոելյոյիմյուս հայտնի ստեղծագործությունը`«Տասնմեկրոպե»-ն, նույնպես ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Այս շաբաթ այն հինգերորդ հորիզոնականում է: Գիրքը պատմում է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում Է հեքիաթի պես և հեքիաթի պես Էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում Է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար Է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող Է պարգևել միայն իսկական սերը:
Վեցերորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»վիպակն է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
«Երևանյան բեսթսելերի» ցանկում ֆրանսիացի գրողԱնտուանդըՍենտԷքզյուպերիի «Փոքրիկիշխանը»ստեղծագործությունն այս շաբաթ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը: Այն հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Գիրքը տպագրել է «Անտարես» հրատարակչությունը, որը գրողի ժառանգներից ստացել է տպագրության հեղինակային իրավունք 700 օրինակի համար: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Ութերորդ հորիզոնականում Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» ստեղծագործությունները մեկտեղող գիրքն է, որին հաջորդում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի բիճը» վեպն է: Հեղինակը գրքում վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը շահել է դատը, վաճառքի հնարավորություն է ստացել: Գիրքը Թուրքիայում կա և վաճառվում է, սակայն մինչ վաճառքի հանվելը բազմաթիվ արգելանքների միջով է անցել: Դա է պատճառը, որ այն տեղ է գտել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում:
Գործակալության վարկանիշային աղյուսակը եզրափակում է հայ ժամանակակից գրողԳուրգենԽանջյանի «Ենոքիաչքը» ստեղծագործությունը: Այն պատմում է երկու եղբայրների` պրագմատիկ Գոռի և զգացմունքային Գրոֆոյի կյանքի մասին: Կյանքի հետ հնարավոր եզրեր գտնելու և նաև անհաղթահարելի պայքարն ավելի սրելու համար հեղինակը եղբայրներից մեկին «օժտում է» արտաամուսնական որդու դաժան ճակատագրի բարդույթով, ինչն էլ չափազանց սրում է վեպի ներքին և խիստ հոգեբանական կառուցվածքը:
Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | Նոր |
Ավագ Եփրեմյան «Վարք. սևագրություն» |
Անտարես | 35 | |
| 2 | +4 |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Տիգրան Մեծ | 23 | |
| 3 | -1 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 19 | |
| 4 | * |
Բերհնարդ Շլինկ «Ընթերցողը» |
Զանգակ | ||
| 5 | * |
Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե» |
Գիտանք | 15 | |
| 6 | -3 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 14 | |
| 7 | -6 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 11 | |
| 8 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» և «Նահապետի աշունը» |
Նորք | 7 | |
| 9 | * |
Էլիֆ Շաֆակ «Ստամբուլի բիճը» |
Անտարես | 6 | |
| 10 | * |
Գուրգեն Խանջյան «Ենոքի աչքը» |
Անտարես | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելլեր»-ը ներկայացրեց Ռուզաննա Մովսիսյանը