Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարը բացատրել է Նիկոլ Փաշինյանին Շանթ Հարությունյանի հետ տեսակցության չթողնելու պատճառները

2 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարը բացատրել է Նիկոլ Փաշինյանին Շանթ Հարությունյանի հետ տեսակցության չթողնելու պատճառները

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանին չեն թույլատրել հանդիպել Շանթ Հարությանյանի հետ, քանի որ վերջինիս հետ տեսակցությունները սահմանափակված են եղել քննիչի որոշմամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդարատաության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարն ընդգծեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք ու ելքի իրավունքը և դատապարտյալին կամ մեղադրյալին տեսակցելը միանգամայն այլ ինստիտուտներ են։ Նրա խոսքով՝ մուտք ու ելքն ազատ է, իսկ տեսակցության համար կան հստակ ընթացակարգեր. մասնավորապես, տվյալ անձը պետք է համաձայն լինի իր հետ հանդիպմանը, պետք է լինի համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, քրեակատարողական հիմնարկի պետի որոշումը։ «Շանթ Հարությունյանի դեպքում եղել է քննիչի որոշումն, իսկ այլ ցանկացած դեպքում, եթե կարգելվի պատգամավորի մուտքն ու ելքը կալանավայրում, ապա իմ կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն թույլ են տվել մուտք գործել մեկ ՔԿՀ, մյուս ՔԿՀ, սակայն, չեն թողել։ Նախարարը հայտնեց, որ ՔԿՀ ծառայության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, և եթե դրա արդյունքում պարզվի, որ ՔԿՀ պետը թույլ է տվել տեսակցություն օրենքի խախտումով, նա կենթարկվի պատասխանատվության։

ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջև, որի ընթացքում վերջինս բացատրել է պատգամավորին, թե ինչու իրեն թույլ չեն տվել տեսակցել Շանթ Հարությունյանին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում