Հայաստանը կարող է Իրաք արտահանել ՏՏ ոլորտի ծառայություններ. ՀՀ փոխվարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը կարող է Իրաքին ծրագրավորման ոլորտի արտադրանք մատակարարել: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը` իրաքցի իր գործընկեր Ռոուշ Նուրի Շաուեյսիհետ ասուլիսին: «Բացի պատրաստի ապրանքատեսակներից, Հայաստանը կարող է Իրաք արտահանել նաև ծառայություններ: Նկատի ունեմ, մասնավորապես, ծրագրավորման ոլորտի տարբեր պրոդուկտները: Այսօր նմանատիպ փորձ մենք ունենք, երբ հայկական ընկերությունները Իրաքի կառավարության համար նմանատիպ ծառայություններ են մատուցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ փոխվարչապետը:

Գևորգյանի խոսքով` հայկական կազմակերպությունները հետաքրքրված են Իրաքի էներգետիկ հզորությունների արդիականացմանը մասնակցելու հարցում: ՀՀ փոխվարչապետը շինարարական ծառայությունների մատուցման ոլորտում նույնպես տեսնում է հնարավորություններ: Նա նշեց, որ Հայաստանից Իրաք է արտահանվում գյուղատնտեսական և սննդարդյունաբերական արտադրանք, հյութեր և խմելու ջուր, ինչպե նաև` մեծ քանակով սիգարետ: Գևորգյանը վստահ է, որ արտահանվող ապրանքների տեսականին կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով ոսկերչության, շինարարության և այլ բնագավառներ:

Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը նշեց, որ Իրաքի կառավարությունը ցանկանում է շարունակել առաջ ընթանալ բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու հարցում: «Այս մեր երկրորդ այցի նպատակն է նոր հեռանկարներ բացել համագործակցության համար»,- նշեց Շաուեյսը՝ հավելելով, որ Իրաքից Հայաստան է ժամանել ներկայացուցչական պատվիրակության մասին: Իրաքի փոխվարչապետը նշեց Իրաքում ներդրումներ կատարելու, առողջապահության և կրթության բնագավառներում առկա համագործակցության հնարավորությունների մասին:

2011թ.-ից հետո հայ-իրաքյան հարաբերությունները սկսել են ինտենսիվ զարգանալ։ Ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է 2012 թվականին, Բաղդադում։ Հայաստանի և Իրաքի միջև նոյեմբերի 6-ին ստորագրվել է տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 50 միլիոն դոլարը:

Հայերեն English Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը