Սպորտ

Մեկնարկել Է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել Է ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 8 թիմեր մասնակցում են հոկտեմբերի 30-ին Երեւանում մեկնարկած ջրագնդակի Հայաստանի պատանեկան առաջնության մրցաշարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ջրագնդակի դաշնության նախագահ Կարեն Գյունաշյանը:

Նա նշեց, որ մասնակից 8 թիմերը բաժանված են 2 ենթախմբերի, որոնց լավագույն երկուական թիմերն էլ կխաղարկեն մրցաշարի մեդալները:

Առաջնությունը կանցկացվի երկու ենթախմբային փուլերով եւ կավարտվի նոյեմբերի 3-ին:

Գյունաշյանի խոսքով` Գյումրիում ջրագնդակի զարգացումն ապահովվում Է հիմնականում տեղական մարզիչների ջանքերով: Մարզաձեւի դաշնությունը Վանաձոր է գործուղել երեւանցի մարզիչներից մեկին ՝ տեղում ջրագնդակի խմբերի հետ աշխատելու համար:

Ըստ նրա` ջրագնդակի ազգային դաշնությունը ցանկանում Է հնարավոինս լայնորեն ապահովել մարզաձեւի տարածումը Հայաստանում, եւ Գյումրիի ու Վանաձորի խմբերի բացման օրինակն այս գործընթացի սկիզբն Է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում