Սպորտ

Սերգեյ Մովսիսյանն անհատական հաշվարկում Եվրագավաթում նվաճել է բրոնզե մեդալ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանն անհատական հաշվարկում Եվրագավաթում նվաճել է բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը Հունաստանի Հռոդոս քաղաքում ավարտված Եվրագավաթում նվաճել է բրոնզե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Եվրագավաթում «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում անհատական հաշվարկում 4-րդ խաղատախտակի վրա է խաղացել:

Սերգեյ Մովսիսյանն այս օրերին Ծաղկաձորում ազգային թիմի հետ մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Մեր ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում