Հասարակական

Տիգրան Սարգսյանը խոստանում է կարճ ժամանակում լուծել ազատամարտիկների բնակարանային խնդիրները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Սարգսյանը խոստանում է կարճ ժամանակում լուծել ազատամարտիկների բնակարանային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քայլեր կձեռնարկի ազատամարտիկների և հաշմանդամների բնակարանային խնդիրներին լուծում տալու համար: Այս մասին խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Թևան Պողոսյանի («Ժառանություն» խմբակցություն) հարցին: «Իհարկե, ծրագիրը մի փոքր դանդաղել է, քանի որ 2011-2012 թվականներին բնակարանաշինությանը հատկացվող գումարները նվազել էին: Նախկինում մենք նախատեսում էինք տարեկան 3 միլիարդ դրամ հատկացնել բնակարանաշինությանը, սակայն այդ գումարները նվազել էին մինչև 500 միլիոն դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նա:

ՀՀ վարչապետի տեղեկացմամբ` պաշտպանության նախարարությունը ըստ խմբերի դասակարգել է բնակարանի կարիք ունեցող ազատամարտիկներին: «Այժմ մենք պաշտպանության նախարարության հետ ծրագիր ենք մշակում, որպեսզի կարողանանք այս խնդիրը լուծել որքան հնարավոր է սեղմ ժամկետներում»,- հավաստեց նա:

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ 500 միլիոն դրամով հնարավոր չէ խնդիրը կարճ ժամանակում լուծել, ուստի կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակարանաշինությանը հատկացվող գումարներն ավելացնելու համար: Նա նշեց, որ նախատեսվում է այդ գումարներն ավելացնել լրացուցիչ խնայողությունների հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում