Սիրուշոն և հույն հայտնի երգիչ Սակիս Ռուվասը հանդես կգան զուգերգով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրուշոն հանրությանն է ներկայացրել իր նոր «Տես» տեսահոլովակի «թիզեր» տարբերակը հույն հայտնի երգիչ Սակիս Ռուվասի հետ, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում իր ունեցած հաջող մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիրուշոն հարցազրույց է տվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական լուսաբանող eurovision.tv կայքին` խոսելով Ռուվասի հետ իր համագործակցության և կրկին «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին:

«Մեր ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն. երկուսն էլ շատ զգացմունքային են: Մենք հեշտությամբ տխրում ու զայրանում ենք, բայց և հաստատապես գիտենք ինչպես զվարճանալ: Հայերը և հույները աշխարհի ամենահին ժողովուրդներից են: Մեր երկրների ընկերությունը երկար տարիների պատմություն ունի, և այն երգով նշանավորելը բնական է ինձ համար»,- նշել է Սիրուշոն:

Պատասխանելով այն հարցին` չի՞ ցանկանում կրկին ելույթ ունենալ «Եվրատեսիլ»-ում` Սիրուշոն նշել է, որ թեև իր համար անչափ հաճելի է երկրպագուների նման ցանկությունը, բայց ինքը փորձում է առաջ շարժվել և աճել որպես արվեստագետ: «Տեղյակ եմ, որ երկրպագուները ցանկանում են, որ իմ «Պռեգոմեշ» երգը ներկայացվի «Եվրատեսիլ»-ում, և ես շատ շնորհակալ եմ դրա համար: Սակայն այժմ ես այլ հարթությունում եմ գտնվում, ես առաջ եմ շարժվել: «Եվրատեսիլ»-ն ինձ հնարավորություն տվեց աճել և զարգանալ որպես արվեստագետ և հիմա էլ փորձում եմ շարունակել այդ ուղին»,- նշել է Սիրուշոն: Սիրուշոն ներկայացրել է «Եվրատեսիլում» Հայաստանը 2008 թվականին և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որը Հայաստանը «եվրատեսիլյան» պատմության լավագույն ցուցանիշն է:

Հայերեն

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

Հուլիսի 27-ի միջոցառումների անոնս