Պաշտոնական

Վարչապետը քննարկել է գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը քննարկել է գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 18-ին Կառավարությունում անցկացվել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի խորհրդի հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը:

Նախորդ տարի հիմնադրամը շուրջ 10 ձեռնարկություններում իրականացրել է 1 միլիարդ 314 միլիոն դրամի ներդրում և կատարել 328 միլիոն դրամի ստորադաս փոխառություններ: Առաջիկայում հիմնադրամը միջոցներ կներդնի ևս երեք ձեռնարկություններում:

Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացրած ֆինանսական հաշվետվություններին և անկախ աուդիտորական եզրակացությանը: Քննարկվել և հաստատվել են նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը, հիմնադրամի ինքնածախսածածկման մեխանիզմով իրականցվող առաջիկա 3 տարվա ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում