ՀՀ վարչապետը նշանակել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի և տեղակալի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մյուս որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, իսկ մեկ այլ որոշմամբ նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։
Տիգրան Սարգսյանի ևս մեկ որոշում վերաբերել է Գագիկ Գագյանն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվելուն։