Հայկոն ներկայացրեց «Ես քեզ սիրահարվել եմ» երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն(Հայկ Հակոբյան)հոկտեմբերի 16-ին հանրությանը ներկայացրեց իր նոր` «Ես քեզ սիրահարվել եմ» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորն է Լուսինե Մարտիրոսյանը: Առաջիկայում երգիչը պատրաստվում է թողարկել նաև «Ես քեզ սիրահարվել եմ» խորագրով ձայնասկավառակ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչը նշել էր, որ երգն իր նվերն էր Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Երգի երաժշտության հեղինակը ինքը Հայկոն է, խոսքերինը`Ավետ Բարսեղյանը:

Հայկոն ներկայացրել է Հայաստանը Հելսինկիում կայացած «Եվրատեսիլ 2007» միջազգային հեռուստատեսային մրցույթում` զբաղեցնելով 8-րդ տեղը:

Հայկոն հեղինակել է մի շարք ֆիլմերի այցեքարտը դարձած soundtrack-ներ` «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարան», «Հոբելյանական հաճախորդ», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի համար:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը