Պաշտոնական

ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հոկտեմբերի 15-ին ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և ասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ կառավարության ղեկավարըողջույնի խոսքում նշել է.«Մենք կարևորում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և քայլեր կձեռնարկենք, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան»:Վարչապետը կարևորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձևավորումը և տեղեկատվության փոխանակումը:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար ու տեղեկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ունեցած հանդիպումների արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման և համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման և արտահանման ծավալներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաև պետության աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում