Պաշտոնական

Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ողջունել է հանրաճանաչ երգահանին Հայաստանում, բարձր գնահատել մշակույթի գործին նրա անձնվեր ծառայությունը՝ ընդգծելով, որ տասնամյակներ շարունակ Ռայմոնդ Պաուլսի երաժշտությամբ դաստիարակվել են միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմահազար մեր հայրենակիցներ, ովքեր այսօր էլ ջերմությամբ են ընդունում անվանի երաժշտին և մեծ տպավորություն են ստացել նրա երևանյան համերգից:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար: Նախագահը շնորհավորել է անվանի երգահանին` ՀՀ պետական բարձր պարգևի արժանանալու համար, և մաղթել նորանոր հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում