Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վլադիսլավ Տրետյակին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ ընդունել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսը կրող Վլադիսլավ Տրետյակին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանըողջունել է անվանի հյուրին Հայաստանում, նշելով, որ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են հիշում Վլադիսլավ Տրետյակին և խորհրդային տարիների լեգենդար մյուս մարզիկներին, որոնց փառահեղ հաղթանակներով հպարտանալու բազմաթիվ հրաշալի առիթներ են ունեցել: ՀՀ Նախագահը ողջունել է Հայաստանում հոկեյի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ ՌԴ հոկեյի ֆեդերացիայի համագործակցության ցանկությունն ու պատրաստակամությունը:

Վլադիսլավ Տրետյակը, ով առաջին անգամ է Հայաստանում, և այդ այցը համընկել է մայրաքաղաք Երևանի 2795-ամյակի տոնակատարության օրերին, նշել է, որ հաճելիորեն զարմացած է երևանցիների ջերմ հյուրընկալությունից ու իրեն ուղղված գնահատանքի և մեծարանքի խոսքերից: Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցությունը բոլոր ոլորտներում տարեցտարի զարգանում և ավելի է ամրապնդվում, Վլադիսլավ Տրետյակը նշել է, որ ուրախ կլինի նպաստելու սպորտի բնագավառում և հատկապես ձմեռային սպորտաձևերի զարգացման գործում ՌԴ-ի հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում