Ոստիկանությունը 61 մարմնավաճառի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի տարբեր բաժիններ են տարվել 61 մարմնավաճառներ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, միջոցառումներն իրականացվել են սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիականության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայողների կողմից: Իրավապահները ճշտել են նրանց ինքնությունն ու հասցեները: Մարմնավաճառների շարքում եղել են և երևանաբնակներ, և մարզերի բնակիչներ: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: ՀՀ ոստիկանությունն իրազեկում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու: