Մարզային

Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը

2 րոպեի ընթերցում

Արարատի մարզպետ նշանակվեց Արամայիս Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Արարատի մարզպետի պաշտոնում հաստատեց Արամայիս Գրիգորյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախ տեղեկացրեց, որ ՀՀ նախագահն արդեն ստորագրել է Արարատի մարզպետի պաշտոնից էդիկ Բարսեղյանի ազատման որոշումը, այնուհետև շնորհավորեց Արամայիս Գրիգորյանին` նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դիմելով կառավարության անդամներին` վարչապետը նշեց. «Աշխատել եք նրա հետ, ճանաչում եք նրան, գիտեք նրա մասնագիտական կարողությունները: Ցանկանում ենք Արամայիս Գրիգորյանին բեղմնավոր աշխատանք»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Արամայիս Գրիգորյանը ծնվել է 1965 թ. հոկտեմբերի 6-ին Արարատի շրջանի Ավշար գյուղում։1988 թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի (ՌԴ) թեթև արդյունաբերության ինստիտուտը, ճարտարագետ-տեխնոլոգ է։2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից։ Մինչև 2006 թ. հունիսի 2-ը` Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2006 թ. հունիսի 2-ից` Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չի եղել։

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով` ՀՅԴ խմբակցության անդամ, անկուսակցական։

2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից։

Նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանն ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում