«Հայաստանը` Ձեր գործընկեր էքսպո 2013»-ում կկազմակերպվի համտես-մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Կառավարության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի բարձր հովանու ներքո «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Հայաստանը` Ձեր գործընկեր էքսպո 2013» 4-րդ տարածաշրջանային, բազմաբնույթ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից,«Հայաստանը` Ձեր գործընկեր 2013» ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական, այնպես էլ արտերկրի` ավելի քան 120 կազմակերպություններ` ներկայացնելով Ռուսաստանը, Վրաստանը, Պարսկաստանը, Սիրիան և այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ մեր երկրի ցուցահանդեսային պատմության մեջ կիրականացվի համտես-մրցույթ: Սննդաարդյունաբերության ոլորտի մասնակից ընկերությունները ներկայացնելու են իրենց արտադրանքը՝ առանց նշելու արտադրողի և ապրանքանիշի անունը: Այցելուները հնարավորություն կունենան համտեսել և անաչառ գնահատել իրենց դուր եկած մթերքը: Այնուհետև հատուկ համարներով համապատասխան թերթիկների վրա այցելուները կքվեարկեն: Ցուցահանդեսի ավարտին կամփոփվեն արդյունքները, և առավելագույն քվե ստացած մասնակիցը կարժանանա «Ժողովրդի ընտրություն» մրցանակին: Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Պրոմ էքսպո» ընկերությունը:

Թեմատիկ բաժիններն են` առողջապահություն, ապահովագրություն, արդյունաբերություն, առևտրային կազմակերպություններ, բանկեր և վարկային կազմակերպություններ, բեռնափոխադրում, զբոսաշրջություն, հանգստի և ժամանցի կենտրոններ, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիա, իրավախորհրդատվական ծառայություն, կանաչապատում և ձևավորում, կահույք և կենցաղային տեխնիկա, շինարարություն և շին-տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը