Տիգրան Ներսիսյանը հերքում է աղանդավորական շարժման մեջ ներգրավված լինելու լուրերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան ՀՀ վաստակավոր արտիստՏիգրան Ներսիսյանը վրդովված է, որ իրեն համարում են աղանդավոր: Ներսիսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հերքեց Միացյալ երիտասարդական լիգայի տարածած այն լուրը, թե ինքն, իբր, ներգրավված է աղանդավորական շարժման մեջ:

«Ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Մկրտվել եմ Հայ առաքելական եկեղեցում, ինչպես և իմ կինն ու զավակները: Այն հայտարարությունը, թե աղանդավորական եմ, ակնհայտ կեղծիք է, բացահայտ սուտ, ապատեղեկատվություն: Ինձ զարմացնում են այն մարդիկ, ովքեր գնում են նման վայրեր, և վախենում են դրա մասին ասել: Եթե ես իրոք գնայի, ապա դրա մասին կբարձրաձայնեի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց դերասանը:

Ներսիսյանի կինը` ՀՀ վաստակավոր արտիստուհի Նելլի Խերանյանը օրերս զրուցել է Միացյալ երիտասարդական լիգայի նախագահի հետ, և նրան բացատրել են, որ շուտով կտարածեն ապատեղեկատվության հերքում, սակայն հերքման վերաբերյալ դեռևս ոչ մի լուր չկա:

Տիգրան Ներսիսյանը հավելեց, որ իրեն զարմացնում է աղանդավորական կազմակերպությունների առաջնորդների վարքը, ովքեր կարող են շնորհակալություն հայտնել լիգայի անդամներին նման քայլ կատարելու համար:

«Տիգրան Ներսիսյանի անունը մեծ պատիվ է բերում ցանկացած կառույցի, որ չի պատկանում Առաքելական եկեղեցուն, սակայն ինձ զարմացնում է այդ կառույցների առաջնորդների լռությունը, ովքեր չեն հայտարարում, որ Տիգրան Ներսիսյանն իրենցից մեկը չէ, այլ մեկն է, որ երբեմն խիստ խոսքեր է շպրտում իրենց հասցեին: Ստացվում է, որ երկու կողմին էլ ձեռնտու է այս ապատեղեկատվությունը և երկուսն էլ անբարո կերպով լռում են»,-ասաց դերասանը:

Բանախոսը հայտարարեց, որ լիգայի անդամների դեմ դատական գործընթաց չի ձեռնարկելու, այնուամենայնիվ, հավելեց, որ Լիգան նպաստում է աղանդների տարածմանը, իսկ այսօր մեր երկիրը ոչ թե աղանդների, այլ համախմբման կարիք ունի:

Միացյալ երիտասարդական լիգան հոկտեմբերի 3-ին իր կայքումգրել է, թե ստացել է տեղեկություններ այն մասին, որ ՀՀ-ում 100-ից ավելի հայտնի անձինք (շոու-բիզնես, հեռուստատեսության աշխատակիցներ, դերասաններ, լրագրողներ) անմիջական կապ ունեն այս կամ այն աղանդի հետ: Լիգան վերոնշյալ անձանցից շատերի մասին ունի նաև անհերքելի փաստեր, որ նրանք աղանդավորներ են:Հոկտեմբերի 4-ին լիգան հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի այն իր առջև նպատակ չի դրել վարկաբեկել, վիրավորել կամ հանրության աչքից գցել սիրված անձանց:

«Մեր հրապարակման մեջ չի նշվել հաստատաղանդավոր լինելը, երկրորդ` «աղանդ» բառը վիրավորանք չէ, Հայաստանում շատ աղանդավորներ կան, ովքեր մեր հասարակության մասնիկն են: Ուրախ ենք, որ պարզվեց, որ ցուցակում եղած մարդիկ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են: Մենք պատրաստ ենք հանդես գալ հերքմամբ և հրապարակային ներողություն խնդրել»,- նշված է հայտարարության մեջ:

Հայկական շոուբիզնեսի աստղեր Սոֆի Մխեյանը, Էմմին և Սոս Ջանիբեկյանն արդեն հասցրել են հայտարարել, որ իրենք ոչ մի աղանդավորական կազմակերպության անդամ չեն և հարում են Հայ առաքելական եկեղեցուն:

Հայերեն

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին