Գևորգ Կոստանյանը խոստանում է բարձրացնել արդարադատության նկատմամբ հասարակության վստահությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում մարդիկ հավատան արդարադատությանը: Ազգային ժողովում այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այն հարցին, թե ինչ մտահաղացումներ ունի՝ երկրի արդարադատության նկատմամբ բնակչության վստահության մակարդակը բարձրացնելու համար: «Ես միջոցներ եմ կիրառելու, որպեսզի հանրությունը կարողանա գնահատել ցանկացած որոշման օբյեկտիվությունն ու հիմնավորվածությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը:

Նա նշեց, որ երբեմն որոշումները հիմնավորված են լինում, սակայն որոշման հանրային ընկալումն այլ կերպ է դրսևորվում: Նա խոստացավ, որ գլխավոր դատախազի պաշտոնում հաճախակի ասուլիսներ է տալու, որպեսզի հասարակության համար բացեր և չհիմնավորված փաստարկներ չմնան:

Ազգային ժողովի` սեպտեմբերի 30-ին մեկնարկած քառօրյայի օրակարգում քննարկվում է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման հարցը:Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի (պաշտոնը զբաղեցնում էր 2004թ.-ից) պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր սեպտեմբերի 13-ին: ՀՀ Նախագահի կարգադրությամբ նա նշանակվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:Գլխավոր դատախազին հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ