Հայ մարզիկներն առաջին տեղն են գրավել ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մարզիկները սեպտեմբերի 23-29-ը Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվող «Ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում» առաջին տեղն են գրավել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայից, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Ասատուրովը, ցույց տալով 167,5 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը: 67,5 կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մանուկյանը, ցուցաբերելով 157,5 կգ արդյունք, նույնպես գրավել է առաջին տեղը:

Հայերեն English