Սպորտ

Արթուր Միրանյանն աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Արթուր Միրանյանն աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 19 տարեկանների Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ի կազմում աչքի է ընկել հայազգի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` դոնեցկյան թիմը մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով պարտվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ին: Միրանյանը, ով խաղադաշտ էր դուրս եկել «Շախտյոր»-ի ավագի թևկապով, 9-րդ րոպեին խփած գոլով բացել է հանդիպման հաշիվը:

Այնուհետև բասկյան ակումբի ֆուտբոլիստները կարողացել են բեկել խաղը և երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Շախտյոր»-ին հաջողվել է խաղավերջում` 88-րդ րոպեին, միայն կրճատել հաշվի տարբերությունը:

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ` այս տարվանից Չեմպիոնների լիգայի մրցաշարն անցկացվում է նաև խաղարկության հիմնական փուլին մասսնակից ակումբների մինչև 19 տարեկանների թիմերի միջև:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում