Հասարակական

Կյանքից հեռացել է բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է բարերար Ջերարդ Գաֆեսճյանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գաֆեսճյան արվեստի կենտրոնից: Մահվան պատճառներն առայժմ չեն հաղորդվում:

Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925թ.-ին Նյու Յորքի Բրուկլին թաղամասում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում: Զորացրվելուց հետո ավարտել է Նյու Յորքի Hunter քոլեջը` ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան: 1952թ.-ից Գաֆեսճյանը սկսել է աշխատել West Publishing հանդեսում: 1996թ.-ին նա հիմնել է «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ»-ը, որի նպատակն էր բարելավել հայ ժողովրդի կենսամակարդակը: Հիմնադրամը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում:

«Արմենպրես»-ի խմբագրակազմն իր ցավակցությունն է հայտնում անվանի բարերարի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում