Դալիթան իր 14-ամյակին ընդառաջ հանրությանն է ներկայացրել «Մի նոր տոն» երգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ում ներկայացրած երգչուհի Դալիթան հանրության դատին է ներկայացրել իր նոր` «Մի նոր տոն» երգը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին նշեց, որ տեսահոլովակը եւ երգի անվանումը ներկայացնելն իր համար խորհրդաշնական է, քանի որ նա դա անում է իր ծննդյան 14-ամյակին ընդառաջ:

«Ես միշտք շարունակում եմ համագործակցությունը իմ երգերի հեղինակների հետ: Իմ առաջին համագործակցությունը Րաֆֆի Ալթունյանի հետ եղել է «Դու չկաս» երգի շուրջ, որը շատ լավ ընդունվեց հանրության կողմից եւ հիթ դարձավ: Հույս ունեմ, որ այս երգն էլ դուր կգա շատերին, եւ տոներին, հավաքույթներին կուրախանան եւ կպարեն այս երգի նվագակցութամբ»,- ասաց Դալիթան: Նրա խոսքով` առաջիկայում ծրագրում է ներկայացնել նաեւ նոր երգեր եւ նախագծեր:

Դալիթան ծնվել է 1999թ. սեպտեմբերի 19-ին, Թեհրանում: 2001 թվականին տեղափոխվել է Երեւան: 2006թ-ից սովորում է Երևանի Սպենդիարյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի դաշնամուրի, վոկալի եւ կիթառի բաժիններում:

Ունի 8 հեղինակային երգեր և տեսահոլովակներ, որնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով:

Վարել է «Հայկական Երկրորդ» հեռուստաալիքի «Բարի լույս Հայաստան» ծրագրի «Մանկական լուրերը»:

Եղել է «Կենտրոն» և «ATV» հեռուստաալիքներով հեռարձակվող «Բումբումիկ Շոու»-ի թղթակից:

2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաալիքի «Թաքնված տաղանդ» նախագծին՝ ներկայացնելով իր արվեստը և անցել է կիսաեզրափակիչ փուլ և մասնակցել Գալա համերգին:

Նկարահանվել է «Շանթ» հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երալաշ՝ «Շիլաշփոթ» հաղորդման բազմաթիվ դրվագներում:

Ավարտելէ Արտաշես Ալեքսանյանի թատերական ստուդիան և մասնակցելէ «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացմանը, որտեղդերասանական կազմում`հանրահայտ դերասանների մասնակցությամբ եղելէ ամենաերիտասարդ դերակատարը (մարմնավորելով «ջուր ծախող» տղայի կերպար):Նկարահանվելէ «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Չարլի Շոու»-ում՝ մարմնավորելով Չարլիտայի կերպարը:

«Ես – Yes» երիտասարդական ամսագրում ունեցելէ իր էջը «Դալիթա և ընկերներ» խորագրով:Նկարահանվելէնաև«Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Կարգին սերիալ» - ում:Հյուրընկալվել է տարբեր հեռուստա- և ռադիոընկերությունների կողմից: Բազմաթիվ մրցույթների եւ փառատոնների դափնեկիր է:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ