Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Վրաստանի հետ Ռուսաստանի լիարժեք կապերի վերականգնումը կախված կլինի Թբիլիսիի գործողություններից

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վրաստանի հետ Ռուսաստանի լիարժեք կապերի վերականգնումը կախված կլինի Թբիլիսիի գործողություններից: «Լիարժեք կապերի վերականգնման հետագա քայլերն, այնուամենայնիվ, կախված կլինեն նախեւառաջ այն բանից, թե Վրաստանն ինչպես կգործի իր տարածքում առկա հակամարտությունների նկատմամբե,- ընդգծել է նա: Ըստ Լավրովի՝ «կան կոնկրետ հարցեր, որոնք չլուծելն արդեն անհնարին էե: «Մեկ տարուց ավելի է՝ վրացական կողմը հրաժարվում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ համաձայնագիր կնքել այդ հակամարտությունների կարգավորման համար ուժ չկիրառելու եւ անվտանգության երաշխիքների մասինե,- ասել է նա եւ հավելել. «Մենք չենք կարող ընդունել Վրաստանի նման դիրքորոշման որեւէ բացատրություն: Դա պետք է արվի անվերապահորենե: Բացի այդ, վրացական կողմը «չի կատարում նախկին համաձայնություններըե, ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում