«Հայաստան EXPO 2013»-ին կմասնակցեն ավելի քան 200 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող ամենամյա «Հայաստան EXPO 2013» արդյունաբերական ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 200 կազմակերպություններ, ասոցիացիաներ, միություններ և ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Հայաստան EXPO 2013»-ին մասնակիցներ կլինեն Հայաստանից, Արցախից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Սիրիայից, Չինաստանից: Մասնակիցների 20 տոկոսը լինելու են օտարերկրա կազմակերպություններ և ընկերություններ:

XIII ապրանքաարդյունաբերական «Հայաստան EXPO 2013»-ի կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Logos EXPO կենտրոնը: Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 13-15-ը «Մերգելյան» ինստիտուտի ցուցադրությունների մասնագիտացված սրահում` «Երևան Էքսպո»-ում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Logos EXPO կենտրոնից, առաջին անգամ «Հայաստան EXPO 2013»-ի շրջանակներում կանցկացվի միջազգային տնտեսական «Կամուրջ» ֆորումը, որը նախկինում ավանդականորեն անցկացվում էր Արցախում և Ծաղկաձորում:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին, ժամը 12.00-ին:

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը