Մշակույթ

Տիգրան Մանսուրյանը Կոմիտասի մասին դասախոսություն կկարդա «Նարեկացի» արվեստի միությունում

3 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանը Կոմիտասի մասին դասախոսություն կկարդա «Նարեկացի» արվեստի միությունում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Նարեկացի» արվեստի միությունում սեպտեմբերի 6-ին հանդես կգա «Կոմիտաս կոմպոզիտոր»խորագրով դասախոսությամբ: Միությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ սեպտեմբերի 5-9-ն միությունը նշում է հիմնադրման 9-րդ տարեդարձը: Միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ նվիրված է Կոմիտասի ստեղծագործությանն ու գործունեությանը, ով ոչ միայն մեր կոմպոզիտորական ազգային նորագույն դպրոցի, այլեւ հայ երաժշտական հին մշակույթն ու հնադարյան երգարվեստն ուսումնասիրող գիտության հիմնադիրն է:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականին հունվարի 27-ին, Բեյրութում: Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանիեղբայրն է: 1947 թվականին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1950թ-ից հաստատվել է Երեւանում: 1956-60 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1960-65թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում: 1967թ. ավարտել է նաև ասպիրանտուրան։ Հեղինակել է բազմաթիվ նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործեր, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում: Եղել է տարածաշրջանի ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկը և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարները ներմուծել է Հայաստան: Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Գրել է ֆիլմերի համար բազմաթիվ երաժշտություններ` «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք» և այլն: Արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին մրցանակին (1966թ. և 1968թ.) և ՀԽՍՀ պետական մրցանակի: 1984 թ-ին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1990 թ-ին` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1992-95 թվականներին եղել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: Նա արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «ՍուրբՍահակ Ս-ՍուրբՄեսրոպ» շքանշանների: 2006 թվականին դարձել է «Վահան Թեքեյան» մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում