Պաշտոնական

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը

1 րոպեի ընթերցում

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ` օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից՝ Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ քաղաքաշինության նախարարների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին:

Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և բարձրակարգ կրթությանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Դպրոցն ունի 250 աշակերտ:

Այնուհետև վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում