Խճանկար

ԱՄՆ-ի Արմենիա ավանին չի թույլատրվել 10 հազար դոլարի նվիրատվություն անել հիվանադանոցի կառուցման համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Արմենիա ավանին չի թույլատրվել 10 հազար դոլարի նվիրատվություն անել հիվանադանոցի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ՆահանգներիՓենսիլվանիա նահանգի Բրեդֆորդ վարչական շրջանումգտնվող Արմենիա ավանի ավագանուն չի թույլատրվել10 հազար դոլարի նվիրատվություն կատարել համայնքային հիվանդանոցի կառուցման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տեղական thedailyreview.com լրատվական կայքը, այս մասին հայտարարել է ավանի քարտուղար Էբի Ուերլոքը: «Ավանի փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո պարզ դարձավ, որ ավանն իրավունք ունի յուրքանչյուր մշտական բնակչի անունից նվիրաբերել ընդամենը մեկական դոլար: Հետևաբար, նախատեսված 10 հազար դոլարի ներդրումը չի կարող իրականացվել»,- նշվում է Ուերլոքի զեկույցում:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի կառուցապատմանը, ավագանու անդամներից Չադ Հարվիքը հայտնել է, որ շինարարական աշխատանքները շարունակում են օրակարգում մնալ:

Այն զբաղեցնում է19 քառակուսի մղոն մակերես, որից 1 քառակուսի մղոնը ջրային տարածքներ են: Բնակչությունը կազմում է մոտ 180 մարդ: Այնտեղ ապրող տղամարդկանց միջին տարիքը 50 է, կանանցը` 49:

Հայերի հետ ավանի անվանման կապի մասին ստույգ տեղեկությունհայտնի չէ: Տարիներ առաջPennsylvania Township News ամսագրում մեկնարկել էր“What’s in aName” սյունակը` նվիրված նահանգի ավանների անունների ծագումնաբանությանը: Ըստ ամսագրի` ավանին Արմենիա (Armenia) անունը տրվել է վերաբնակների կողմից, ովքեր, կարոտելով իրենց հայրենիքը, նոր տարածքներն անվանել են իրենց հայրենի տեղանուններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում