Տնտեսություն

Հայաստանը 10 անգամ շատ էլեկտրաէներգիա է արտահանել, քան` ներմուծել

2 րոպեի ընթերցում

Հայաստանը 10 անգամ շատ էլեկտրաէներգիա է արտահանել, քան` ներմուծել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 2013-ի առաջին կիսամյակում մոտ 10 անգամ գերազանցել է ներմուծման ծավալները: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2013-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 678,5 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, (1կվտ/ժ-ն՝ մոտ 24,5 դրամով) ներմուծվել՝ 65,9 միլիոն հազար կվտ/ժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2013-ի առաջին վեցամսյակում ներմուծված էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժ-ն միջինը մոտ 14,5 դրամ է արժեցել (Իրանից ներմուծված էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժ-ն մոտ 5 դրամ, Վրաստանից ներմուծվածը՝ մոտ 16,5 դրամ): Այս տարի մեր երկրից արտահանված էլեկտրաէներգիայի 1 միավորի արժեքը մոտ 69 տոկոսով գերազանցել է ներմուծվածի համանման ցուցանիշը:

2012-ին Հայաստանից արտահանվել է 1 միլիարդ 551 միլիոն 900 հազար կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ 2011-ի 1 միլիարդ 587 միլիոն 500 հազար կվտ/ժ-ի դիմաց: 2012-ին մեր երկրից արտահանված էլեկտրաէներգիայի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցել է 90 միլիոն դոլարը: Միաժամանակ, 2012-ին Հայաստան է ներմուծվել է 96,7 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա (85,3 մլն կվտ/ժ` Վրաստանից, 11,4 մլն կվտ/ժ` Իրանից)՝ 2011-ի 229,1 միլիոն կվտ/ժ դիմաց (157,3 մլն կվտ/ժ` Վրաստանից, 71,6 մլն կվտ/ժ` Իրանից):

2013-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 710 միլիոն 395 հազար դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում