Տավուշի մարզպետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական առաջին այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին ընդունել է մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի լրատվության վարչությունից, օգոստոսի 19-ին կայացած հանդիպմանը մարզպետը ներկայացրել է մարզի տարածաշրջանային կենտրոններն ու նրանց զարգացման հնարավոր ուղղությունները: Նշվել է, որ Դիլիջանը որպես լավագույն առողջարանային քաղաք, արդեն ունի իր զարգացման ուղղվածությունը: Ենթակառուցվածքների առումով շատ ավելի զարգացած է, քան մարզի մյուս քաղաքները: Քաղաքն ունի թե առողջարանային քաղաքի և թե տուրիզմի արդեն ձևավորված ավանդույթներ: Բերդ քաղաքը ևս, շնորհիվ տեղի բնության պարգևած բերք ու բարիքի, գտել է զարգացման իր ճանապարհը, ինչի վկայությունը օգոստոսի 18-ին այստեղ անցկացված մեղրի ու հատապտուղների փառատոնն է: Մարզպետը համոզմունք է հայտնել, որ առաջիկա տարիներին ամերիկյան կողմի աջակցությամբ այստեղ կկարողանան զարգացնել այդ ապրանքատեսակների արտադրությունը: Առաջարկվել է փառատոնին ներգրավել նաև գործարար հատվածին: Իջևանի զարգացման համար մատնանշվել են մշակույթի ու կրթության ոլորտները: Կարևորվել է 1985-1991 թվականներին այստեղ ավանդաբար անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումների վերականգնումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում Իջևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը նշել է, որ նախորդ օրը՝ օգոստոսի 18-ին, հիանալի օր է ունեցել Բերդում՝ մասնակցելով այդտեղ անցկացված մեղրի ու հատապտուղների տոնին և անչափ տպավորված ու հիացած է փառատոնով: Նա նաև նշել է, որ ամերիկյան դեսպանատունը իր հնարավորությունների շրջանակում պատրաստ է օժանդակել Տավուշի մարզի զարգացման նախաձեռնություններին: Կարևորվել է տուրիզմի զարգացմանը, սննդի վերամշակմանը միտված ծրագրերի իրականացումը մարզում: Դեսպանը հետաքրքրիր է համարել մարզպետի՝ տարածաշրջանում հյուրատների զարգացման գաղափարը, որը նոր հետաքրքրություն ու մշակույթ կձևավորի տուրիզմի ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Հանդիպմանը ներկա են եղել մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:

Հայերեն English

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից