«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով «Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթի նախընտրական փուլին մասնակցել ցանկացողների խնդրանքը` որոշվել է հայտերի ընդունումն իրականացնել մինչեւ սեպտեմբերի 10-ը: «Արմենպրես»-ին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ մրցույթին կարող են մասնակցել նոյեմբերի 30-ի դրությամբ 10 տարեկանը լրացած և մինչև 15 տարեկան այն պատանիները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին ներկայացվող երգը պետք է ունենա 2.30-3:00 րոպե տևողություն: Երգը պետք է լինի հայերեն, թույլատրելի է նաև օտար լեզվի օգտագործումը` երգի խոսքերի 25 տոկոս չափով: Ներկայացվող երգը պետք է լինի նոր և չհրապարակված մինչև 2013թ-ի հունիսի 1-ը:

Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաներ, և եթե անգամ նրանք հիմնական կատարողներ չեն, պետք է մասնակցեն երգի կատարմանը` որպես բեք-վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ: 2008- ից սկսած կանոններըմեծահասակներին պաշտոնապես թույլ են տալիս մրցույթի համար երգեր պատրաստելու գործընթացում օգնել երեխաներին, սակայն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները պատկանեն միայն երեխաներին: Բեմում գտնվող մասնակիցների թիվը պետք է չգերազանցի 6-ը: Միջազգային եզրափակիչ փուլի մասնակիցներին (բացառությամբ պարողների և բեք-վոկալիստների) չի թույլատրվում կրկին մասնակցել մրցույթին:

Մասնակցության փաթեթը պետք է ներառի ձայնագրված երգը (CD կրիչով/MP3), երգի խոսքերը, կատարողների անձնագրի պատճենները, կատարողների լուսանկարները, երգի հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակտային տվյալներ: Միջազգային հեռուստատեսային սիրված մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիեւում:

Հայերեն

Մարմնամարզության հավաքականի միասնության բանաձևը մարզիչների շնորհն է. Արթուր Ավետիսյան

Զելենսկին Քարնիի հետ հանդիպման նպատակով ժամանել է Կանադա

Թրամփը խոստացել է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացու 5000 դոլար վճարել ընտրություններում Հանրապետականների հաղթանակի դեպքում

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով