Դավիթ Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դավիթ Վրույրի Ջամալյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշանակման մասին հրամանը ստորագրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: