«Compass Band»-ը մինչև տարեվերջ մի քանի երգ կթողարկի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականին Չեխովի անվան թիվ 55 դպրոցում չորս ընկերներ հիմնեցին «Compass Band» ռոք խումբը և մեկ տարի անց` 2012-ին, մասնակցեցին «Մանկական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթին` գրավելով 3-րդ հորիզոնականը: Եվրատեսիլյան հաջողությունը ոգևորեց պատանիներին, և «Compass band»-ը վերջերս հանդես եկավ իր առաջին մենահամերգով: Դավիթ Պարոնիկյանը (վոկալ, բաս կիթառ), Արամ Ծատուրյանը (կիթառ), Աբրահամ Ազնաուրյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արշավիր Գրիգորյանը (հարվածային գործիքներ) «Արմենպրես»-ին պատմեցին իրենց տպավորությունների, ծրագրերի և նոր երգերի մասին:

-Օրերս դուք առաջին անգամ հանդես եկաք մենահամերգով: Ի՞նչ եք զգում ձեր առաջին մենահամերգից հետո:

Աբրահամ- Շատ ուրախ ենք: Սա մեր առաջին մենահամերգն էր, շնորհակալություն Արման Փահլևանյանին` այն կազմակերպելու համար: Դահլիճը լեփ-լեցուն էր:

Դավիթ- Ուրախ ենք, որ ելույթ ունեցանք հատկապես Stop Club-ում:Մեզ հյուր էին եկել Գոռ Սուջյանը և երաժիշտ` A Studio խմբից: Համերգին հնչեցին հայտնի ռոք երգերի cover տարբերակներ և մեր «Sweetie baby» երգը:

Արշավիր- Կարծում ենք` վատ չենք ելույթ ունեցել, բայց ավելի լավ կարող էր լինել: Երկու ամսից հավանաբար համերգ կունենանք, որտեղ կներկայացնենք մեր երգերը:

Արամ.- Մինչև ամսվա վերջ Ուլիխանյանում համերգով հանդես կգանք, բոլորին հրավիրում ենք այնտեղ: Համերգի վերջում Գոռ Սուջյանը, Արման Փահլևանյանը և A studio-ի հյուրը մեզ համար նվագեցին «Happy birthday, Compass band» երգը, շատ ուրախացանք:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ պլաններ ունեք:

Դավիթ- Հիմա պարապում ենք, ավելացնում մեր երաժշտական գիտելիքները և պատրաստում մեր սեփական երգերը:

-Պատրաստվու՞մ եք մոտ ժամանակներս նոր երգեր ներկայացնել հանդիսատեսի դատին:

Դավիթ.- Իհարկե, մտադիր ենք դրանք ներկայացնել 1-2 ամսից:

Արամ.- Այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին ներկայանալու ենք նոր երգով` որպես հատուկ հյուր: Այժմ այդ երգն ենք փորձում:

Դավիթ.- Մինչև տարեվերջ նախատեսում ենք մի քանի սինգլների ձայնագրում, համերգներ, հաջողության դեպքում` տեսահոլովակ:

-Եվրատեսիլն ի՞նչ փոխեց յուրաքանչյուրիդ կյանքում:

Դավիթ- «Եվրատեսիլը» մեր կյանքին ուրիշ գույն տվեց, մենք տեսանք մեծ բեմ, հասկացանք, թե ինչ է նշանակում լիել պրոֆեսիոնալ:

Աբրահամ.-Վստահություն, փորձ և ճանաչում ձեռք բերեցինք և կայացանք որպես երաժիշտներ:

Արշավիր- «Եվրատեսիլի» շնորհիվ ծանոթացանք պրոֆեսիոնալ երաժիշտների, ռեժիսորների հետ: Մեզնով սկսեցին զբաղվել հայտնի երաժիշտներ:

Դավիթ- Նախորդ տարի դեկտեմբերի 4-ին «Deep Purple» խումբը համերգով ելույթ ունեցավ հենց նույն համերգասրահում, որտեղ «Եվրատեսիլն» էր անցկացվել: Ցավոք, մենք երկու օր առաջ վերադարձել էինք Հայաստան և բաց թողեցինք այդ համերգը: Եթե իմանայինք, որ նման բան կա, ամեն ինչ կանեինք, որ ներկա լիմեինք այդ հրաշալի համերգին: Իսկապես ափսոսում ենք, որ բաց թողեցինք այդ հնարավորությունը:

-Սեպտեմբերին ավագ դպրո՞ց եք գնալու: Արդեն կողմնորոշվե՞լ եք դպրոցի ընտրության հարցում:

Դավիթ- Ես ու Արշավիրը դպրոցի ընտրության հարցում դեռ չենք կողմնորոշվել: Երկու տարբերակ ունենք` կամ ընդունվել Չայկովսկու անվ. երաժշտական ուսումնարան, կամ էլ ինչ-որ ավագ դպրոց: Մեզ համար երաժշտությունն ամեն ինչ է, սակայն չի խագարի, եթե ինչ-որ այլ ասպարեզում պրոֆեսիոնալ լինենք:

-Ի՞նչ կմաղթեք ձեր հասակակիցներին, ովքեր ցանկություն ունեն ձեզ նման հաջողությունների հասնել:

Բոլորով- Որ հավատան իրենց ուժերին և վստահեն ինքներն իրենց: Ձգտեն հասնել բարձունքների: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկրպագուներին, հատկապես մեր դասարանի աղջիկներին, ովքեր միշտ մեր կողքին են եղել և աջակցել են մեզ:

Զրուցեց Ռոզա Գրիգորյանը

Լուսանկարները` Սամվել Բերքիբեքյանի

Հայերեն

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ