Թուրքիա

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին։

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը և կարևորել, որ այդ երկրի քաղաքական անցումային գործընթացը լինի ներառական։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության և տարածաշրջանային կայունության ապահովման ուղիները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում