Միացյալ Նահանգներ

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ մաքսատուրքերի բարձրացման դեպքում Կանադան պատրաստ է պատասխան քայլերի։ 

«Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի բոլոր հնարավորությունները դիտարկվում են», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրյուդոյի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ փետրվարի 1-ից պատրաստ է 25% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ՝ որպես պատասխան այդ երկրներից անօրինական միգրանտների և թմրանյութերի ներհոսքին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում