Տնտեսություն

ԵԱՏՄ-ում կնքել են համաձայնագիր արժեթղթերի վաճառքի անդրսահմանային հասանելիության շուրջ

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում կնքել են համաձայնագիր արժեթղթերի վաճառքի անդրսահմանային հասանելիության շուրջ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների «հնգյակի» ներկայացուցիչներն ստորագրել են յոթ փաստաթուղթ, որոնց թվում՝ համաձայնագիր միության պետություններում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային հասանելիության շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

ԵԱՏՄ հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ներկայացուցիչները նաև ստորագրել են վեց փաստաթուղթ, որոնց թվում՝ էլեկտրոնային առևտրի և Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ։

Ինչպես լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսին Չոլպոն Աթայում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին Հայաստանից մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում