Սպորտ

Անսպասելի էին Վլադիմիր Հակոբյանի եւ Սերգեյ Մովսիսյանի արդյունքները. Գագիկ Հակոբյան

1 րոպեի ընթերցում

Անսպասելի էին Վլադիմիր Հակոբյանի եւ Սերգեյ Մովսիսյանի արդյունքները. Գագիկ Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ գրոսմայստերների պարտություններն իսկապես անսպասելի էին: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեցՀայաստանի վաստակավոր մարզիչ, Երեւանի եւ Հայաստանի շախմատի չեմպիոն Գագիկ Հակոբյանը:

«Ինչ խոսք, անսպասելի էin Վլադիմիր Հակոբյանի եւ Սերգեյ Մովսիսյանի արդյունքները: Գուցե նրանք հոգեբանորեն պատրաստ չէին: Առաջին փուլի համար նրանց մրցակիցներն այդքան էլ հաջող չէին, համեմատաբար ավելի ուժեղ էին»,- ասաց Հակոբյանը:

Խոսելով Հայաստանի տղամարդկանց հավաքականի այս տարվա հաջորդ մրցելույթներից` ՀՀ վաստահավոր մարզիչը վստահեցրեց, որ սա չի կարող անդրադառնալ թիմային ելույթների վրա: Կարող է հակառակ արդյունքն ունենալ եւ տղաներն այդ խաղերում ռեւանշ վերցնեն:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանն եւ Հրանտ Մելքումյանը: Գրոսմայստերներից միայն Լեւոն Արոնյանին հաջողվեց նվնաճել երկրորդ փուլի ուղեգիր: Առաջին պայքարից դուրս մնաց Վլադիմիր Հակոբյանը, այնուհետ` Սերգեյ Մովսիսյանն եւ Հրանտ Մելքումյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում