Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մոլքումյանը չհաղթահարեցին առաջին փուլի արգելքը. շախմատի աշխարհի գավաթի խաղարկություն

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մոլքումյանը չհաղթահարեցին առաջին փուլի արգելքը. շախմատի աշխարհի գավաթի խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը չհաղթահարեցին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սերգեյ Մովսիսյանը երկու պարտիներում ընդհանուր 0.5-1.5 հաշվով զիջեց Լուդվիգ Համերին: Վերջինիս հաջորդ մրցակիցը կլինի Դավիդ Նավարան:

Հրանտ Մելքումյանը Խուլիո Գրանդայի հետ պայքարում կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն կայծակնային շախմատոում զիջեց մի քանի պարտիա եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Հայաստանի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը ներկայացել է 4 շախմատիստներով` Լեւոն Արոնյան, Հրանտ Մելքումյան, Վլադիմիր Հակոբյան եւ Սերգեյ Մովսիսյան: Վլադիմիր Հակոբյանն արդեն դուրս է մնացել հետագա պայքարից: Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Իգոր Լիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում