1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոսրովի անտառ» տեղեկատու ամսաթերթի անդրանիկ համարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թողարկման մեջ տեղ են գտել արգելոցի վերաբերյալ պատմաաշխարհագրական տեղեկություններ, ինչպես նաև արգելոցային ռեժիմի հիմնական դրույթները: Հիմնադրույթներում զետեղվել են այն հարցերի պատասխանները, որոնց պարզաբանման խնդրանքով քաղաքացիները հաճախ են դիմում ՀՀ բնապահպանության նախարարությանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին:
Տեղեկատուի մյուս թողարկումներում ևս հրապարակվելու են արգելոցի կենսաբազմազանության վերաբերյալ նյութեր և հասարակությանը հետաքրքրող հարցերի պատասխաններ: