Ոսկրածուծի դոնորների թիվն ավելանում է. կամավորները հետեւում են Սերժ Թանկյանի, Քարդաշյան ընտանիքի, Ավրաամ Ռուսոյի օրինակին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցտարի ավելանում է «Ոսրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամում դոնորագրվել ցանկացողների թիվը: Գործունեության 14 տարիների ընթացքում հիմնադրամում անդամագրվել են 25 հազար աշխարհասփյուռ կամավորներ 4 մայրցամաքների 18 երկրներից:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռեեստրի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը նշեց, որ թվի ավելացումը պայմանավորված է տեղեկատվական շարունակականաշխատանքներով եւ երիտասարդների ակտիվությամբ: Վերջերս Ռեեստրի շարքերն են համալրել Վրաստանի և Նիդերլանդների հայ համայնքների ներկայացուցիչները:

Ավագյանը նշեց, որ դոնորների, աջակիցների, բարեկամների և ջատագովների շարքերում բազմաթիվ են թե հասարակական և քաղաքական գործիչները, թե երգիչ-երգչուհիները:«Նրանց բոլորին համախմբել է պայքարը այնպիսի աղետի դեմ ինչպիսին է արյան քաղցկեղը: Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի տեսահաղորդագրությունը մեծ արձագանք է ունեցել և ևս մեկ խթան է հանդիսացել երիտասարդների ներգրավմանը այս ծրագրին: Հայտնիների շարքերը վերջերս համալրել է երգիչ Ավրաամ Ռուսոն, ով հպարտանում է իր հայկական ծագումով և մշտապես կարևորում է դա իր հարցազրույցներում»,- նշեց Ռեեստրի ղեկավարը: Նա ընդգծեց, որ հանրահայտ Քարդաշյան ընտանիքը, վերջերս բախվելով արյան չարորակ հիվանդության հետ, ջանքեր չի խնայում օգնելու իրենց ազգակցուհուն: Քարդաշյան քույրերը համալրեցին Ռեեստրի կազմը` իրենց օրինակով քաջալերելով բազմաթիվ մարդանց: «Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը եւս, ով ամիսներ առաջ միացավ մեր «համահայկական ընտանիքին», նույնպես կոչ արեց իր երկրպագուներին գալ և դոնորագրվել»,- հավելեց Ավագյանը:

2011 թվականի օգոստոսին` իր երեւանյան համերգից առաջ հանրահայտ երգիչ, աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդես էր եկել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեությանը նվիրված հասարակական տեսահաղորդագրությամբ:

«2012թ.-ի հուլիսից առ այսօր իրականացել են մի շարք դոնորագրումներ թե Երևանում, թե մարզերում: Մասշտաբային դոնորագրում է իրականացվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկու համալսարաններում (Արցախի պետական համալսարան և Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջ), որի արդյունքում ավելի քան 700 կամավորներ են անդամագրվել»,- տեղեկացրեց Ռեեստրի գործադիր տնօրենը: Նրա խոսքով` ՀՀ կրթության և գիտության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ 2013թ.-ի մարտ-ապրիլ ամիսները Ռեեստրի կողմից հայտարարվել էին ինտենսիվ դոնորագրումների ամիսներ` նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը և ներգրավվածությունը ազգանվեր գործին:

Նախարարներ Արմեն Աշոտյանի և Դերենիկ Դումանյանի աջակցության և հանձնարարականների շնորհիվ ՀՀ 13բուհերում և 18 բուժհաստատություններում իրակացնվել են դոնորագրումներ, որի արդյունքում Ռեեստրի շարքերն են համալրել կամավորներ, ովքեր համատեղելիության դեպքում պատրաստակամ են կյանքի և փրկության հույս նվիրել տասնյակ հիվանդների: «Եվս մեկ, անկասկած, կայացած և արդյունավետ համագործակցություն է հաստավել Հայաստանում Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI) հետ: Իրականացվել են 10-ից ավելի դոնորագրումներ թե Երևանի, թե մարզերի ակտիվ երիտասարդական կազմակերպությունների շրջանակներում: Համագործակցությունը երկկողմանի հաջողակ և շարունակական է լինելու: Այս ժամանակահատվածում Ռեեստրին են միացել մոտ 2500 նոր դոնորներ»,- տեղեկացրեց Ավագյանը:

Մինչև օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 2639 հիվանդի հետ նախանական համընկնող 2249 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 16-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրե բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանում 1999 թվականի հունիսին: Կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում որպես շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն: Նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի Ոսկրածուծի դոնորների ռեեստր: Հիմնադրամն ունի գրասենյակ ԱՄՆ-ում, Գերմանիայում և կամավորների մեծ բանակ ամբողջ աշխարհում:

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել