Արմինկան աշնանային անակնկալներ է պատրաստել երկրպագուների համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Արմինկան մինչև տարեվերջ պատրաստվում է երեք երգ ձայնագրել և ուրախացնել իր երկրպագուներին: Սեպտեմբերին Արմինկան կմասնակցի Երևանյան երաժշտական շաբաթին և կարծես դուրս կգա այն «դադարի» վիճակից, որում հիմա է: «Արմենպրես»-ը զրուցեց երգչուհու հետ նրա ծրագրերի, նոր երգերի և համերգների մասին:

- Արմինկա, վերջերս Ձեզ այնքան էլ հաճախ չենք տեսնում հեռուստատեսությամբ, նոր տեսահոլովակներ չեք նկարահանում, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հատուկ ոչինչ չի պատահել, իրավիճակն է այսպիսին: Ինչպես շատերը, այնպես էլ ես մի փոքր պասիվացել եմ` անկախ իմ կամքից: Խոստանում եմ շուտափույթ վերադարձ` լի նորություններով:

- Ամա՞ռն է պասիվացման պատճառը:

- Մեզ համար տարվա ոչ մի եղանակ գոյություն չունի, որովհետև մենք միշտ աշխատում ենք տարբեր գրաֆիկով, քան այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Իմ դեպքում մեծ հարցեր կան, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կբերի:

- Սեպտեմբերին մասնակցելու եք Երևանյան երաժշտական շաբաթին: Ի՞նչ կարծիք ունեք միջոցառման մասին և ի՞նչ երգեր եք կատարելու դրա շրջանակում:

- Հրաշալի նախաձեռնություն է: Կցանկանայի, որ նմանատիպ միջոցառումներն ավելի շատ լինեին, քան տարին մեկ անգամ: Մասնակցելու եմ ժողովրդական հատվածում, որտեղ կատարելու եմ Ֆլորա Մարտիրոսյանի «Այն գարնան» երգը: Նրանից բացի ոչ ոք չի կատարել այդ երգը: Շատ էի ցանկանում, որ նա կենդանության օրոք լսեր իմ կատարումը, բայց ցավոք չստացվեց, կամ գուցե լսել է` չգիտեմ: Էստրադային համերգում էլ կամ. երգի պրեմիերա եմ ներկայացնելու այդ օրը, մյուսը գուցե որևէ հիթ կատարեմ: Եթե հասցնեմ` երկու պրեմիերայով հանդես կգամ:

- Ձեր ուսուցիչներից Էռնա Յուզբաշյանն այս տարի ևս մասնակցելու է երաժշտական շաբաթին: Միասին ելույթ կունենա՞ք:

- Ամեն անգամ, երբ Էռնա Նիկոլաևնան գալիս է, միշտ առաջարկում է, որ միասին հանդես գանք: Շատ կցանկանայի իր հայտնի երգերից մեկը կատարենք միասին, չգիտեմ` կստացվի,թե ոչ: Ինձ համար գերագույն հաճույք կլինի նրա հետ ելույթ ունենալ: Ժամանակ ունենք, հուսանք մի բան կանենք:

- Ի՞նչ նոր ծրագրեր ունեք, կան նոր երգեր, որ պատրաստվում եք ներկայացնել երկրպագուներին առաջիկայում:

- Հիմա մի քանի երգի ձայնագրության աշխատանքներով եմ զբաղված, մեկը մյուսից տարբեր ստեղծագործություններ են: Ցանկանում եմ, որ բոլորն էլ տեսահոլովակներ ունենան, բայց դեռ ձայնասկավառակ թողարկելու մտադրություն չունեմ: Այդ երգերն են` «Կանցնեն օրերը», «Մի երազ ու սեր», «Լինի հեքիաթ»:

- Հայկական շոու-բիզնեսում ընկերություն գոյություն ունի՞:

- Ես միշտ ունեցել եմ ընկերներ և հավատացել եմ այդ ընկերությանը, բայց արի ու տես, որ բոլորը չէ, որ քո նման են ընկալում ընկերությունը: Մրցակցությունը, նախանձը և այլ հանգամանքներ խանգարում են ընկերությանը: Ես կարող եմ ունենալ շոու-բիզնեսի ավելի լավ ընկեր և ուրախանամ իր հաջողություններով, բայց ժամանակը ցույց է տալիս, որ բոլորը չէ, որ քեզ նման են դա ընկալում: Մի տեսակ կասկածում եմ, որ կարող է լինել ընկերություն:

- Ձեր փոքրիկը երաժշտության նկատմամբ հետաքրքրություն դրսևորո՞ւմ է:

- Շատ ստեղծագործ երեխա է` լեգոներով սիրում է կառույցներ պատրաստել: (ժպտում է): Ճարտարապետի ջիղ ունի: Սիրում է նկարչություն եւ հաճախում է նկարչության խմբակ: Անտարբեր չէ նաեւ լողի նկատմամբ. լող է սիրում: Պետք է փորձել բոլոր նախասիրությունները` տեսնելու, թե երեխան ինչ կցանականա անել և ինչից է ուժեղ: Նախասիրություններ ունի նաեւ երաժշտության բնագավառում. կիթառ ու դաշնամուր է սիրում: Փոքրիկս արդեն անգիր գիտե հայերենի այբուբենը: Սեպտեմբերից ծանր գրաֆիկ կունենա:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

Պատանի հայ երաժիշտները հանդես կգան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգին

Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվությունը Լեհաստանին դրդել է օդ բարձրացնել մարտական ավիացիան

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի երկու պատանդների հանձնումը Կարմիր Խաչին

ԱԱԾ-ն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ՝ Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ

ՊԵԿ նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական սահմանին պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման հնարավորությունը

«Ֆաջր» թատերական փառատոնում «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումն արժանացել է բարձր գնահատանքի

Շնող գյուղի տներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվել

ՃՏՊ Ակունք գյուղի սկզբնամասում․ կա զոհ

Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի. ՄԻՊ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ