1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավցիճակների նախարարություն օգոստոսի 3-ին` ժամը 09.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած կարկուտից Արագածոտնի մարզի Արտենի գյուղումվնասվել են 20 հա մշակովի ցանքատարածություններ և 30 հա խոտածածկ տարածք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության բաժնի պետը և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: