Մարզային

Արագածոտնի մարզում մեծ վնասներ են կրել տեղացած կարկուտից

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում մեծ վնասներ են կրել տեղացած կարկուտից

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավցիճակների նախարարություն օգոստոսի 3-ին` ժամը 09.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած կարկուտից Արագածոտնի մարզի Արտենի գյուղումվնասվել են 20 հա մշակովի ցանքատարածություններ և 30 հա խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսական բույսերի և կենդանիների պաշտպանության բաժնի պետը և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ համագործակցող ՀՀ գյուղատնտեսու­թյան նախարարության պատասխանատուն:

Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում